ԵՄ երկրների ղեկավարներն աջակցել են Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցներին![]() 31 հունվարի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցել են իրենց արտգործնախարարների որոշմանը Իրանի դեմ պատժամիջոցների մասին, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը: Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում Ռոմպեյը նշել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ ընդհատել անհանգստություն հարուցող միջուկային ծրագիրը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ արագ արձագանքը սիրիական իրադարձություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |