Փետրվարի 16-ին Կիևում կկայանա EURO-2012-ի անդամ երկրների ոստիկանների միջազգային համաժողովը31 հունվարի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Կիևում կայանալու է սեմինար Եվրոպայի ֆուտբոլի գալիք առաջնության անդամ-երկրների իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչների, միջազգային ոստիկանական կազմակերպությունների, «Եվրո 2012 Ուկրաինա» տեղի կազմակերպչական հանձնաժողովի և ՈՒԵՖԱ-ի մասնակցությամբ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը հայտարարել է, որ միջոցառման մասնակիցները քննարկելու են առաջնության ընթացքում անվտանգտության և կարգուկանոնի պահպանման հարցերը: «Եվրոպայի առաջնության անվտանգությունը» համաժողովում ներկա են լինելու 21 երկրների ոստիկաններ: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչները պատմելու են այլ երկրներից ժամանած ոստիկանների աշխատանքի տեղավորվելու մասին, ովքեր աշխատելու են Ուկրաինայում EURO-2012-ի ընթացքում: «Մենք ՆԳՆ-ում պատրաստում ենք 40 աշխատատեղեր: Դա լինելու է օպերատիվ շտաբ՝ հագեցած համակարգիչներով և վիդեոտեխնիկայով: Մինչև մայիսի 1-ը ամեն ինչ պատրաստ է լինելու»,- ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |