Հայկական կողմը ժխտեց Թումանյանի Թբիլիսիի տունը ԲՀԿ-ի կողմից գնելու լուրերը![]() 31 հունվարի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի գնելու հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ ԶԼՄ-ներում հայտնված այդ լուրը թյուրիմածություն է և պետք չէ այդ փաստը նախընտրական պայքարի հետ խառնել: Թումանյանի տունը ձեռք է բերելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և իր եղբայրները: Այն վերածվելու է Հայկական մշակութային կենտրոնի: Անանյանի խոսքով բնակարանի գնումը դեռ առաջին փուլն է: Անհրաժեշտ է գնել նաև բնակարանի մյուս մասը, որը պատկանում է գրողի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային, նորոգել և հետագայում էլ այն պահել: «Լոռվա ձոր» ՀԿ-ն համաձայնել է մշակույթի տան վերածվելուց հետո բնակարանի հետագա ծախսերը հոգալ: ՀԿ նախագահ Սերգո Երիցյանի խոսքով այնտեղ անհրաժեշտ է ստեղծել թումանյանական հոգի: Հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որում ապրել է Թումանյանը 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանն այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով: Շենքը վթարային է և տունն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանով է պայմանավորված քաղաքի կենտրոնում տան ցածր գինը: Օրերս տան մեջ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, դռներից մեկն արդեն փակվել է սվաղով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |