Հոլանդիայի «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթը 10 տարեկան է![]() 31 հունվարի 2012 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության և հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանից և ԱՄՆ-ից: «Կարոտ» համույթն անցած տարիների ընթացքում արժանացել է Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերի համակրանքին ու սիրուն: Հարյուրավոր համերգները «Կարոտին» դարձրել են Եվրոպայում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ խորհրդանիշ: Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբևէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, և հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան: «Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած և իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |