Պիեռլուիջի Կոլլինան միջազգային մրցավարների հետ կիսվել է իր փորձով

Պիեռլուիջի Կոլլինան միջազգային մրցավարների հետ կիսվել է իր փորձով

PanARMENIAN.Net - Պիեռլուիջի Կոլլինան Թուրքիայում հանդիպել է միջազգային մրցավարների կորպուսի նոր անդամների հետ և նրանց հետ կիսվել իր փորձով, որը նրա կարծիքով, կնպաստի նրանց հետագա զարգացմանը:

Կոլլինան ինքը բարձր մակարդակով սպասարկել է խաղերը և բարձր համբավ ունի: Այժմ նա ՈւԵՖԱ-ի ավագ մրցավար է և իր գիտելիքները աստճանաբար փոխանցում է գալիք սերունդներին: Անթալիայում միջազգային մրցավարների 21-րդ ներածական դասընթացներին նա հանդիպել է 28 ազգային ասոցիացիաների 43 մրցավարների հետ:

«Դուք ներառված եք աշխարհի առաջատար մրցավարների կազմում, ինչը շատ պատասխանատու գործ է: Դուք պետք է հպարտ լինեք դրանով և խղճով աշխատեք: Դուք կդառնաք ֆուտբոլի մաս: Էլիտար ֆուտբոլը նշանակում է էլիտար մրցավար»,-նրա խոսքը հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտանական կայքը:

Մրցավարներին, ովքեր վերջերս են ստացել ՖԻՖԱ-ի կատեգորիա, հիշեցրել են, որքան կարևոր է անընդհատ ձգտել կատարելագործության և իմանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը:

«Մրցավարի վերջնական նպատակն է ճանաչում ձեռք բերելը: Կարևոր է, որ խաղացողներն ու մարզիչները վստահեն ձեզ, եթե անգամ դուք սխալ որոշում եք կայացրել: Սխալ թույլ տալով`առաջ նայեք, ուշքի եկեք, որ հաջորդ անգամ ավելի ուժեղ գտնվեք»,-ասել է Կոլլինան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---