Մկրտիչ Մինասյան. Վարդան Օսկանյանը ձգտում է իր տեղը գտնել արևի տակ![]() 31 հունվարի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախկին արտգործնախարարը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ըստ նրա, Օսկանյանը փորձառու դիվանագետ է, իսկ այժմ ցանկանում է դառնալ քաղաքական գործիչ: « Վարդան Օսկանյանը ձգտում է իր տեղը գտնել արևի տակ, թող գտնի»,-հավելել է նա: Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀԿ ու ԲՀԿ հարաբերություններին, ասելով, որ ՀՀԿ-ն ոչ մի ճնշում չի գործադրում: Նա հավելել է, որ ՀՀԿ-ն երբեք չի հրաժարվում պատասխանատվությունից և պատասխանատու է նաև այն ոլորտների համար, որոնք կոալիցիոն գործընկերների ոլորտում են: «ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերն անհիմն չեն: Սակայն, ես դեռ վերջնականապես չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-վերջերս հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |