Մոսկվայում քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում ֆինանսական կայունության հարցը![]() 31 հունվարի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում երկուշաբթի օրը կայացել է Ֆինանսական կայունության խորհրդի (ՖԿԽ) Տարածաշրջանային խորհրդատվական խմբի նիստը: Ինչպես հաղորդել են «ԱՊ»-ին Տաջիկստանի Ազգային բանկից, նիստի մասնակիցները քննարկել են 2012-ին ՖԿԽ աշխատանքի պլանը, ինչպես նաև ֆինանսական կարգավորման հարցերը, որոնք մեծ նշանակություն ունեն ֆինանսական կայունության համար և համաշխարհային ու տարածաշրջանային ֆինանսական համակարգերում ռիսկերի հակազդեցությունը: «Հանդիպման ընթացքում խմբի անդամները քննարկել են տարածաշրջանում ֆինանսական կայունության հարցերը, ներառյալ ֆինանսական հատվածում խոցելիության առկայությունը, եվրոյի գոտու ռիսկերի ազդեցությունը, «վարակի արդյունքի» տարածման սպառնալիքները»,- նշել է աղբյուրը: Տարածաշրջանային խորհրդատվական խմբի անդամները համաձայնվել են, որ հաջորդ նիստը նրանք անցկացնելու են Մոսկվայում 2012-ի հոկտեմբեր-նոյեմբերին: ԱՊՀ Տարածաշրջանային խորհրդատվական խմբին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ֆինանսական իշխանությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |