Դավութօղլու. Բողոքելով Ցեղասպանության մասին օրինագծի դեմ` սենատորները պաշտպանում են «իրենց երկրի պատմական արժեքները»![]() 31 հունվարի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սենատորները, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը չեղյալ հայտարարելու պահանջով դիմելով Սահմանադրական խորհուրդ, պաշտպանում են «իրենց երկրի պատմական արժեքները», ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Սենատորների դիմումից հետո մնում է սպասել Սահմանադրական խորհրդի որոշմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Ֆրանսիայի սենատորները հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներքո: Սենատորները նախատեսված 60 ստորագրության փոխարեն հավաքել են 70 և, այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական խորհուրդ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |