Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Ֆրանսիայի դատարանը «ճիշտ» որոշում կկայացնի

Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Ֆրանսիայի դատարանը «ճիշտ» որոշում կկայացնի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Ֆրասիայի դատարանը «ճիշտ» որոշում կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկման հարցում, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:

«Անհնար է հավատալ, որ ֆրանսիացիները թույլ կտան, որ իրենց երկիրը մնա նման անհարմար վիճակում»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Այսօր, հունվարի 31-ին Ֆրանսիայի սենատորները հավաքել են օրենքը բողոքարկելու համար անհրաժեշտ ստորագրությունները՝ պարտադիր 60 ստորագրությունների փոխարեն նրանք հավաքել են 70 ստորագրություն և այսօր կդիմեն Սահմանադրական դատարան:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---