Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ճակատագիրը Նիկոլյա Սարկոզիի ձեքում է![]() 31 հունվարի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ճակատագիրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ձեքում է: «Սարկոզին կարող է ստորագրել օրինագիծը նույնիսկ այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը օրինագիծը համարի ոչ սահմանադրական»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Դատի Փարիզի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Եթե Սարկոզին ստորագրի օրինագիծը մինչ Սահմանադրական դատարանի որոշումը, այդպիսով իսկ անուղղակիորեն կխոչընդոտի նրա քննարկմանը դատարանում, սակայն, Ֆրանսիայի նախագահը դեռևս լռում է: Այսօր հայտնի է դարձել, որ սենատորները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, բողոքարկելու համար օրինագիծը: Ինչպես հայտնել է Հրաչ Վարժապետյանը, նրանց թիվը հասել է 72-ի: «Եթե նախագահը չստորագրի օրինագիծը և եթե Սահմանադրական դատարանի որոշումը բացասական լինի, այն կվերադարձվի քննարկման ԱԺ»,-ասել է Վարժապետյանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |