Կորեայում կատարել են Կիմ Չեն Իրի պատգամը՝ արգելել են չինական յուանը

Կորեայում կատարել են Կիմ Չեն Իրի պատգամը՝ արգելել են չինական յուանը

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան արգելել է չինական յուանի և մի քանի այլ արժույթների շրջանառությունը երկրում, հայտնում է AFP-ն, հղում անելով աղբյուրներին երկրի կառավարությունում: Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ դա Կիմ Չեն Իրի վերջին կարգադրություններից մեկն էր:

Յուանի կամ այլ արտարժույթի օգտագործումը «խստորեն կպատժվի»: Արտարժույթ ունեցող քաղաքացիները պետք է բանկերում փոխանակեն արժույթը վոներով, հայտնում է Լենտա.ռու-ն:

Փորձագետները մտավախություն ունեն, որ նման գործողությունները կարող են քաոս առաջացնել երկրում, քանի որ վոները քիչ են կիրառվում շուկայական առևտրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---