Թբիլիսին պնդում է, որ ԱՄՆ ու Վրաստանի նախագահներն Իրանի հարցը չեն քննարկել![]() 31 հունվարի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ու Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Միխայիլ Սահակաշվիլին Իրանի հարցը չեն քննարկել հունվարի 30-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է ճեպազրույցում Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանի նախագահը կտրամադրի Վրաստանի տարածքը Վաշինգտոնին Իրանի դեմ, ռազմական գործողությունների համար: Վրաստանի նախագահի մամլո խոսնակը ասել է, որ «Իրանի մասին հարց ընդհանրապես չի եղել օրակարգում, համապատասխանաբար չի եղել նաև քննարկում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |