Լոս Անջելեսի օտարեկրյա դիվանագետները հանդիպել են Հայաստանի հյուպատոսարանում

Լոս Անջելեսի օտարեկրյա դիվանագետները հանդիպել են Հայաստանի հյուպատոսարանում

PanARMENIAN.Net - Արդեն ավանդաբար Լոս Անջելեսում ներկայացված օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքը կազմակերպվում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարկի տակ:

Այս տարի հավաքին մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տարվա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր անելիքները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:

Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրն ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր: Անմիջական մթնոլորտում նա օտարերկրյա դիվանագետների հետ խոսեց աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաների մասին:

Դիվանագիտական համայնքի մասնակիցներն ողջունեցին Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվեցին ԼԱ հյուպատոսական կորպուսում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---