Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ համոզել Բաշար Ասադին հրաժարական տալ![]() 31 հունվարի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չէ համոզել Սիրիայի նախագահ Ասադին հրաժարական տալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ռուսական քաղաքականությունը չի ենթադրում որևէ մեկին ստիպել հրաժարական տալ: Ռեժիմներ փոխելը մեր մասնագիտությունը չէ»,-ասել է նա ավստրալական ABC հեռուստաալիքին: Միևնույն ժամանակ Լավրովը հերքել է այն կարծիքը, թե Ռուսաստանն անկասկած կսատարի Ասադին, ինչ էլ պատահի: «Մենք նախագահ Ասադի ոչ ընկերներն ենք, ոչ էլ դաշնակիցները»,-ասել է նախարարը: Սիրիայում արդեն 10 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները, արդեն 5 հազար մարդ է զոհվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |