ԵՄ. Պահանջելով, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, Բաքուն ու Անկարան շատ հեռուն են գնում![]() 31 հունվարի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիային հանելու հարցը այդ կառույցի իրավասության հարց է: Ինչպես հայտնում է AZE.az-ը, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան լրագրողներին ասել է, որ թուրքական ու ադրբեջանական հանրության առաջարկը՝ Ֆրանսիային ՄԽ կազմից հեռացնելու մասին, այդ կառույցի գործն է: «Նման հայտարարությունները վերջերս շատ հեռուն են գնացել: Դրանք չեն արտացոլում իրականությունը, դա սխալ է»,-ասել է Կոբիան: Կոբիան նշել է նաև, որ ԵՄ-ն չի կարող միջամտել նման որոշումներին, քանի որ դա ազգային հարց է և ազգային որոշում է: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |