Ֆրանսուա Օզոնը և Ասգար Ֆահրադին Բեռլինի 62-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում են![]() 31 հունվարի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը և նրա իրանցի գործընկեր, «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմի հեղինակ Ասգար Ֆահրադին ընդգրկված են Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս տարի ժյուրին գլխավորելու է բրիտանացի կինոռեժիսոր Մայք Լին: Բացի դրանից, դատավորների կազմում լինելու են հոլանդացի ռեժիսոր Անտոն Քորբեյնը, դերասանուհի Շառլոտա Գենսբուրգը, դերասան Ջեյք Ջիլենհոլը և ուրիշներ: Եվս մեկ իրանցի ռեժիսոր՝ Ջաֆար Պանահին, այս տարի կրկին չի կարող ժամանել Բեռլին: Պանահիին հրավիրել էին որպես դատավոր անցած Բեռլինալեին, սակայն նա չէր կարողացել մասնացել միջոցառմանը, քանի որ նրանց արգելված էր դուրս գալ Իրանից: 2010-ի դեկտեմբերին Իրանի դատարանը դատապարտել է Պանահիին 6 տարվա ազատազրկման և արգելել նրան ֆիլմեր նկարահանել, շփվել մամուլի հետ և 20 տարվա ընթացքում արտասահման մեկնել միջազգային մշակութային միջոցառումների մասնակցելու համար: Միջազգային հեղինակավոր կինոփառատոնների հաղթող Պանահին իրանական ընդդիմության ակտիվ կողմնակից է և հայտնի է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին քննադատությամբ, ում նա մեղադրել է «իրանական ժողովրդին նսեմացնելու և իր իշխանությունն Իրանի ժողովրդի վզին փաթաթելու մեջ»: Այս տարի Բեռլինի կինոփառատոնը տեղի կունենա 62-րդ անգամ փետրվարի 9-19-ը, փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված են 23 կինոնկարներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |