Փետրվարի 11-ին Ծաղկաձորում տեղի կունենա սնոուբորդի և դահուկասպորտի «Red Bull Home Run» առաջնությունը

Փետրվարի 11-ին Ծաղկաձորում տեղի կունենա սնոուբորդի և դահուկասպորտի «Red Bull Home Run» առաջնությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Ծաղկաձորում` Թեղենիս լեռան վրա, տեղի կունենա «Red Bull Home Run» առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի երկու դիսցիպլիններում` սնոուբորդ և դահուկասպորտ:

Առաջնության մասնակիցները պետք է վազքով հաղթահարեն լեռան 30մ տարածություն` հասնելով իրենց մարզական պարագաներին, որոնք յուրաքանչյուրի համար նախապես կդասավորվեն «իրենց» տեղում, արագ հագնեն մարզական պարագաները և սկսեն իջնել մայրուղով, որի երկարությունը 1000 մետր է: Բոլոր մարզիկները պետք է ունենան իրենց հանդերձանքը:

Կհաղթի այն մասնակիցը, որն առաջինը կհասնի վերջնակետին: Յուրաքանչյուր դիսցիպլինում կլինի երկու հաղթող, որոնք հատուկ մրցանակներ կստանան:

Մրցաշարին կմասնակցեն նաև մարզիկներ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---