Եմենի մայրաքաղաքում տեղեկատվության նախարարի հանդեպ մահափորձ է կատարվել

Եմենի մայրաքաղաքում տեղեկատվության նախարարի հանդեպ մահափորձ է կատարվել

PanARMENIAN.Net - Եմենի տեղեկատվության նախարար Ալի ալ-Ամրանիի հանդեպ մահափորձ է կատարվել երկրի մայրաքաղաք Սանայում, ընդ որում, պաշտոնյան չի տուժել, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով նախարարի օգնական Աբդել-Բասետա ալ-Քայեդիին:

Ալ-Քայեդիի խոսքով, անհայտ հանցագործներ կրակ են բացել Ալի ալ-Ամրանիի ավտոմեքենայի ուղղությամբ, երբ վերջինս վերադառնում էր նախարարների կաբինետի շաբաթական խորհրդակցությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հարձակվողներին հաջողվել է չքվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---