Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության մասին օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիական սենատորներին31 հունվարի 2012 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետը իր և թուրք ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել այն ֆրանսիական սենատորներին, որոնք ստորագրել են այդ դիմումի ներքո: «Հավատում եմ, որ սենատորներն արել են բոլոր անհրաժեշտ բաները»,- ընդգծել է Էրդողանը: Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիական սենատորների որոշման համար շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն այդ առիթով հայտնել է. «Ես չէի կարծում, որ ֆրանսիացիները սեփական պետությունը նման դժվար դրության մեջ կդնեն: Իսկ Սահմանադրական խորհուրդը, իհարկե, ճիշտ որոշում կկայացնի»: Ֆրանսիայի սենատորները հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներքո: Սենատորները նախատեսված 60 ստորագրության փոխարեն հավաքել են 70 և, այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական խորհուրդ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |