ԿԳՆ-ն հետևողական վերահսկողություն է իրականացնելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ31 հունվարի 2012 - 19:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները, ՀՀ ԿԳՆ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կետրոնի, Կրթության պետական տեսչության և այլ կառուցների պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են ոլորտում կարգապահության ապահովման և բովանդակային խնդիրներին վերաբերող խիստ հանձանարականներ, քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ նախարարության կողմից կատարված տնտեսումների հաշվին ՀՀ կառավարության կողմից շուրջ 200 մլն դրամ հավելյալ հատկացում է արվել ավագ դպրոցներին: Անդրադառնալով ավագ դպրոցի կրթական ծրագրերի բովանդակային խնդիրներին, նշել է, որ սկսած 2011-12 ուսումնական տարվանից, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները նույնպես հանրակրթական բաղադրիչի համար պետական ավարտական և միասնական քննությունները հանձնելու են կենտրոնացված եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնում: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ավագ դպրոցներին առնչվող մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերին: «Հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ որոշ դպրոցներում ծնողների, տնօրենի և ուսուցչների փոխհամաձայնության արդյունքում, աշակերտները դպրոց չեն հաճախում: Դա ուղղակի անթույլատրելի է, դպրոցի տնօրենի անմիջական պարտականությունն է ապահովել ուսումնական գործընթացի կարգապահությունը»,- նշել է նախարարը և շեշտել, որ այսուհետ ԿԳՆ-ի կողմից համակարգված և հետևողական վերահսկողություն է իրականացվելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ: Դժգոհություններն, ըստ նախարարի, վերաբերում են հատկապես 12-րդ դասարանցիներին. «Հատկապես 12-րդ դասարանցիները գան ու նստեն դասի»,- շեշտել է նախարարը և հավելել, որ ԿԳՆ-ի կողմից առաջիկայում կիրականացվեն ստուգումներ և հայտանաբերված դեպքերի նկատմամբ կցուցաբերվի խիստ մոտեցում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ |