Նիկա Գիլաուրի. Վրաստանի պաշտպանունակության բարձրացումը կարևոր է տարածաշրջանի համար![]() 31 հունվարի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանունակության բարձրացման հարցի վերաբերյալ ԱՄՆ համաձայնությունը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության համար, երեքշաբթի օրն ասել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` մեկնաբանելով Վրաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը Սպիտակ տանը: Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ միայն Աֆղանստանում հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում համատեղ զորավարժությունների և ռազմական պարագաների ստացման, այլև Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման առանձին ծրագրի մասին: «Շատ կարևոր է, որ նախագահներն արդեն նշանակել են պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպումը մոտ ժամանակներս: Դա կօգնի որոշելու համագործակցության կոնկրետ խնդիրները»,- ասել է վարչապետը: Վարչապետը «կարևոր գործոն» է անվանել նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում ԱՄՆ օժանդակությունը: «Այդ հարցի արդիականությունն աճում է` հաշվի առնելով մայիսին նշանակված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում»,- ասել է նա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |