Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել![]() 31 հունվարի 2012 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմետ Ալի Այդընլարը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Այդընլարի հետ միասին հրաժարական են տվել նաև փոխնախագահներ Գյոքսել Գյումուշդաղն ու Լյութֆյու Արըբողանը: Փետրվարի 27-ին տեղի կունենա արտակարգ համագումար, որի ժամանակ կընտրեն ԹՖՖ նոր նախագահին: Պայմանավորված խաղերի հետ կապված հետաքննության և ձերբակալությունների արդյունքում անցյալ տարվա հուլիս ամսից թուրքական ֆուտբոլում լուրջ ճգնաժամ է ծագել: Սկանդալի մեջ ներքաշվել են 8 ակումբներ` «Ֆեներբահչեի» գլխավորությամբ: ԹՖՖ-ն, չնայած ՈՒԵՖԱ-ի պնդումներին, մինչև հիմա պատիժ չի նշանակել այդ ակումբներին: Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ն ԹՖՖ-ից պահանջել է արագացնել պատիժը: Նշենք նաև, որ Այդընլարը «Ֆեներբահչե» ակումբի անդամ է: Ինչպես նշվում է, նա ասել է, որ չի ուզում պատմության մեջ մտնել որպես նախագահ, որը պատիժ նշանակեց «Ֆեներբահչեի» համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |