Վալերի Բուայեն ցեղասպանության վերաբերյալ օրինագծի մասին. Ես պայքարելու եմ մինչև վերջ

Վալերի Բուայեն ցեղասպանության վերաբերյալ օրինագծի մասին. Ես պայքարելու եմ մինչև վերջ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն զարմացած չէ տվյալ օրինագծի դեմ Սահմանադրական խորհուրդ դիմելու որոշ ֆրանսիացի սենատոևրների որոշումից: Ինչպես ասվում Facebook-ի նրա էջում տեղադրված հաղորդագրությունում, պատգամավորը, մասնավորապես, հայտարարել է. «Հիասթափված եմ նրանից, որ որոշ խորհրդարանականներ օրինականությունը գերադասում են մարդասիրությունից: Չնայած, որ հարգում եմ նրանց որոշումը, քանի որ դա նրանց իրավունքն է, ես միևնույն ժամանակ կիսում եմ Ցեղասպանության զոհերի ընտանիքների ցավը»: Նա նաև նշել է, որ իր վրա որևէ պետության կողմից ճնշումը չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր որոշման վրա:

Ֆրանսիացի սենատորները, նախատեսված 60-ի փոխարեն, հավաքել են 70 ստորագրություն և այսօր դիմելու են Սահմանադրական խորհուրդ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---