ԱՄՆ հետախուզությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ հետախուզությունը մտահգոված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով և Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման վտանգով, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի զեկույցում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Կովկասի չկարգավորված հակամարտությունները և Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը «թեժ կետերի» առաջացման առավել հավանական պատճառներն են»,-գտնում են Պետդեպարտամենտում: Կովկասում հակամարտության պոտենցիալ օջախ է համարվել Լեռնային Ղարաբաղը: «Ռազմատենչ հայտարարությունները, երկուստեք անվստահությունը ու շարունակվող բռնությունը շփման գծում ավելացնում են այնպիսի սխալների ռիսկը, որոնք կարող են հանգեցնել իրավճակի հետագա լարվածության առանց նախազգուշացման»,-ասվում է զեկույցում: Անդրադառնալով Վրաստանին՝ Քլեփերը կարծիք է հայտնել, որ Վրաստանի նոր սահմանադրությամբ ամրապնդվում են վարչապետի լիազորությունները: Ըստ նրա, դա «ենթադրել է տալիս, որ նախագահ Սահակաշվիլին կարող է ձգտել պահապնել իշխանությունը արդեն վարչապետի դերում, ինչը կարող է անդրադառնալ լարվածության թուլացման հեռանկարների վրա»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |