Այսօր մեկնարկում է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը 1 փետրվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկում է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը, որն իրականացվում է «Ամերիա» խորհրդտվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ, այսօր լրագրողներին այս մասին ասաց «Ամերիա» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ ծրագրի նպատակն է ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012 թթ հանրային կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին: «Այսօրվանից հեռուստատեսությամբ, ռադիոյով, վեբ-կայքերով, ֆեյսբուքով կմեկնարկի գովազդային արշավը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը: Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց մասին դեռևս չենք հայտնում: Մեր նպատակն է ձևավորել պահանջարկ բարեփոխումների նկատմամբ»: Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանը նշում է, որ արդեն ժամանակն է հանրությանն իրազեկել, կառավարության կողմից ներդրված գործիքների մասին. «Համակարգը չի կարող լիարժեք գործել առանց ներքևից ճնշման կամ բարեփոխումների պահանջի: Շատ դեպքերում գործը դատարան չի հասնի, եթե քաղաքացին տեղյակ լինի իր իրավունքներին»: Մելիքյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում կներդրվի դատավորների ուսուցման և գնահատման համակարգ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ես գիտեմ» արշավը կտևի մեկ ամիս, և կարժենա մոտավորապես 100.000 ԱՄՆ դոլար: Հետադարձ կապի ապահովման համար այսօրվանից կգործեն 527000 հեռախոսահամարը և esgitem.am կայքը: «Մեկ ամիս անց կգնահատենք արշավի արդյունքները ու ՀԲ-ի հետ համատեղ կորոշենք` անհրաժեշտ է շարունակել թե ոչ», ասաց Տիգրան Ջրբաշյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |