Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հայիթի կղզու դեսպան

Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հայիթի կղզու դեսպան

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ, դերասան Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հայիթի կղզու դեսպան, հայտնում է Associated Press-ը:

Հայիթիի նախագահ Միշել Մարտելին այդպես է նշել դերասանի ավանդը 2010թ. ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում: Նախագահը երախտագիտություն է հայտնել Պենին մինչ օրս Հայիթիի խնդիրներին համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու համար:

Վերջերս Շոն Պենը, Դեմի Մուրի, Մելանի Գրիֆֆիտի, Ջորջ Կլունիի, Ջուլիա Ռոբերտսի հետ միասին 5 մլն դոլար էր հավաքել Հայիթիի վերականգնման համար:

Շոն Պենը երկու անգամ արժանացել է «Օսկարի»: Հայտնի են նրա դերերը «Հարվի Միլք», «Կենաց ծառ», «Բարակ կարմիր գիծ» ֆիլմերում:

7,0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ Հայիթիի մայրաքաղաքի մոտ 2010թ. հունվարի 10-ին: Զոհվեց մոտ 220 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---