Ամերիկյան օրենսդիրներն առաջարկում են հրաժարվել մեկդոլարանոց թղթադրամներից![]() 1 փետրվարի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան օրենսդիրներն առաջարկում են խնայողության նպատակով շրջանառությունից հանել մեկդոլարանոց թղթադրամները և փոխարինել դրանք համարժեք մետաղադրամներով: Համապատասխան օրինագիծը երեքշաբթի օրը դրվել է Կոնգրեսի Վերին պալատի քննարկմանը սենատորներ Թոմ Հարքինի և Ջոն Մաքքեյնի կողմից: ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Գլխավոր բյուջետային-վերահսկիչ վարչության տվյալներով, թղթադրամները մետաղադրամներով փոխարինելը թույլ կտա 30 տարվա ընթացքում տնտեսել շուրջ 5,5 մլրդ դոլար: Բացի դրանից, մետաղադրամներն ավելի երկարակյաց են թղթադրամներից: Սակայն մեկդոլարանոց թղթադրամներն ամերիկացիների շարքում բոլորովին տարածված չեն: Ֆինանսների նախարարության տվյալներով, թղթադրամների 40 տոկոսը վերադարձվում է պետությանը անպիտան լինելու պատճառով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |