Վարդան Բոստանջյան. 100-տոկոսանոց համամասնական կարգը նորմալ ընտրությունների անցկացման միակ միջոցը չէ![]() 1 փետրվարի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեկնաբանել է ընդդիմության պահանջը իշխանություններին` 100-տոկոսանոց ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ ԲՀԿ իր նախընտրական ծրագրում նշել է այդ համակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին և հույս է հայտնել, որ այս հարցի խորհրդարանական քննարկումները թույլ կտան մշակել այդ քայլի արդյունավետությունն ու խելամտությունը: Ընդ որում, Բոստանջյանը նկատել է, որ տվյալ պահին սա բացառիկ կարևորության հարց չէ` ընտրություններն արդար կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41-ը ընտրվում են մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրահամակարգով: 2011թ դեկտեմբերի 27 ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են արել անցում կատարել 100-տոկոսանոց ընտարահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և ընդդիմադիր այլ ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այս նախաձեռնության համար մտադիր է կազմակերպել հանրահավաք` խորհրդարանում հարցի քննարկման օրերին: Հունվարի 26 ԲՀԿ-ն, ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ հետ միասին դիմել են ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100 տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատաևելու վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |