Հարյուր տարվա մեջ առաջին անգամ մարդիկ հնարավորություն կունենան լսելու Օտտո ֆոն Բիսմարկի ձայնը 1 փետրվարի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Թոմաս Էդիսոնի ամերիկյան թանգարանն ինտերնետում տեղադրել է Գերմանիայի 19-րդ դարի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ձայնի թվայնացված ձայնագրությունը: Նրա ձայնն ավելի քան 100 տարի ոչ ոք չէր լսել: Մոմե սկավառակի վրա ձայնագրությունը կատարվել էր 1889-ին ամերիկացի հետազոտող Թոմաս Էդիսոնի աշխատակիցներից մեկի կողմից: Մեկ տարի անց Բիսմարկը հրաժարական էր տվել, իսկ 9 տարի անց՝ մահացել: Սկավառակը գտնվել է 1957-ին Էդիսոնի թանգարանի պահոցում: Այժմ ձայնագրությունը թվայնացվել է և տեղադրվել համացանցում: Բիսմարկի ձայնը վատ է լսվում, բայց կարելի է հասկանալ, որ նա բանաստեղծություններ է ասում, երգում և դիմում իր որդուն: Մի պահ Բիսմարկն անսպասելի երգում է Ֆրանսիայի ազգային հիմնի՝ «Մարսելյոզի» առաջին տողերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |