Պետրոս Մակեյանը կարծում է, որ անվանի քաղաքական դեմքերը պետք է եզրափակեն ՀԱԿ ընտրական ցուցակը

Պետրոս Մակեյանը կարծում է, որ անվանի քաղաքական դեմքերը պետք է եզրափակեն ՀԱԿ ընտրական ցուցակը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը կարծում է, որ ՀԱԿ ընտրական ցուցակը ձևավորելիս անհրաժեշտ է օգտագործել «Իմպիչմենտ» ընտրական բլոկի փորձը (բլոկը չմտավ խորհրդարան՝ խմբ. դիտ.): Նա հիշեցրել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Իմպիչմենտ» ընտրական բլոկի կազմում, որտեղ ցուցակի մեջ կային անվանի քաղաքական գործիչներ: «Այսօր մենք ցանկանում ենք օգտագործել նախորդ փորձը ՀԱԿ-ում: Կարծում եմ, որ 100 տոկոսով դա չի հաջողվի, բայց ինչ-որ չափով կստացվի»,- ասել է նա:

Մակեյանը նշել է, որ ՀԱԿ-ն ընտրական ցուցակը ձևավորելիս ամենագլխավորը համարում է այն, որպեսզի հասարակությունը չմտածի՝ «ՀԱԿ-ում պայքար է գնում մանդատի համար»: «Մեր մոտեցումն այն է, որ այս ընտրությունները պետք է օգտագործվեն իրավիճակը շտկելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Այդ դեպքում ՀԱԿ-ում չպետք է խնդիրներ առաջանան ցուցակի հետ: Կարևոր չէ, Պետրոս Մակեյանն առաջինը կլինի, թե վերջինը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---