Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է արտաքին գործերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի, Ուկրաինայի հետ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունների արդիական խնդիրները, ինչպես նաև մերձդնեստրյան ու ղարաբաղյան կարգավորման ընթացքը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարին հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել միջնորդական ջանքերը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: ԵՄ-ն ևս ձգտում է ակտիվացնել իր դերը կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---