«Մակլարենի» ղեկավարը հուսով է, որ այս ձմռանը թիմը լուրջ խնդիրների առաջ չի կանգնի![]() 1 փետրվարի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Մակլարենի» ղեկավար Մարտին Ուիտմարշը հույս է հայտնել, որ այս ձմռանը թիմը թեստերի ժամանակ լուրջ խնդիրների առաջ չի կանգնի: 2011թ. խաղաշրջանից առաջ փորձարկումների ժամանակ «Մակլարենի» ասուպը շարունակ ջարդվում էր և ցածր տեմպ ցուցադրում: Իրադրությունը հաջողվեց շտկել միայն Ավստրալիայում խաղաշրջանի առաջին փուլում: «Մենք մեր առջև հեշտ նպատակներ չենք դրել, և եթե մենք կարողանանք դրանց հասնել, ապա կարծում ենք, որ կկարողանանք պայքարել չեմպիոնության համար: Մենք դեռ չենք հասել այդ նպատակներին, բայց որոշ աշխատանք տանելու դեպքում կանենք դա: Ցանկացած չափանիշների համաձայն, թեստերի անցյալ տարվա շրջանը մեզ համար անտանելի էր»,- ասել է Ուիտմարշը, հաղորդում է championat.ru-ն: «Մակլարենի» ղեկավարի խոսքով` նրանք իրենց առջև բարդ խնդիրներ են դրել: Խոսքը չի գնում միայն թեստերի կամ առաջին մրցավազքի մասին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |