Անգլիայում կարող է հայտնվել Black Sabbath-ին նվիրված տոն![]() 1 փետրվարի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Բիմինգհեմ քաղաքում կարող է հայտնվել բրիտանական Black Sabbath ռոք խմբին նվիրված տոն, եթե պաշտոնյաների խումբը հավանություն տա նախաձեռնությանը, որը կոչված է ավելացնել հետաքրքրությունը խմբի ստեղծագործության նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Birmingham Post հրատարակությունը: Խբի երաժիշտները վերջերս միավորվել են 33 տարվա մեջ առաջին ալբոմի ձայնագրության և համաշխարհային շրջագայության համար, որի շրջանակներում խումբը ամբողջական կազմով, ներառյալ Օզի Օսբորնը, ելույթ կունենա Ռուսաստանում: Այս տարվա հունիսին Black Sabbath-ի անդամները կդառնան բրիտանական Download rock festival-ի հեդլայներները: Black Sabbath-ի երաժիշտները, անհանգստացած նրանով, որ խմբի կիթառահար Թոնի Այոմին ուռուցք ունի, անցած շաբաթ հայտարարել են, որ պլանավորում են նոր ալբոմի ձայնագրությունն ավարտել հարազատ քաղաքում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |