Տարոն Մարգարյան. Քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի, մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի![]() 1 փետրվարի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված: Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկվի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով: «Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ, մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի»,- նշել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է շարունակել բանակցությունները հողատարածքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ և քննարկել փոխհատուցման իրատեսական տարբերակներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |