Էրդողանը քննադատել է ամերիկյան գրողին Թուրքիան բոյկոտելու մտադրության համար

Էրդողանը քննադատել է ամերիկյան գրողին Թուրքիան բոյկոտելու մտադրության համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը քննադատության է ենթարկել ամերիկացի գրող Փոլ Օսթերին, որը հայտարարել է Թուրքիան բոյկոտելու մտադրության մասին, հաղորդում է Associated Press-ը: Վարչապետի դժգոհությունը հարուցել են գրողի խոսքերն այն մասին, որ նա գնում է այդ քայլին ի նշան ներկա իրավիճակի դեմ բողոքի, երբ թուքական բանտերում նստած են շատ գրողներ և լրագրողներ:

«Ո՞ւմ է ընդհանրապես հուզում՝ կժամանի նա, թե ոչ: Թուրքիան ոչինչ չի կորցնի այդ պարոնի բացակայությունից»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Այդպիսով նա արձագանքել է թուրքական մամուլում Օսթերի հարցազրուցին, որում նա հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի մեկնի Թուրքիա կամ Չինաստան, քանի դեռ այնտեղ բանտերում նստած են այդքան շատ գրողներ և լրագրողներ:

Թուրքական բանտերում տարբեր մեղադրանքներով գտնվում են տասնյակ լրագրողներ, ինչն առաջացնում է Արևմուտքի վրդովմունքը: Սակայն Անկարան դրան մեծ ուշադրություն չի դարձնում, հայտարարելով, որ նրանք բոլորը պատժվում են իրենց աշխատանքի հետ չկապված հանցագործությունների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---