Փետրվարի 2-ին Ջիբրալտարի շախմատային առաջնությունում տեղի են ունեցել վերջին տուրի հանդիպումները![]() 2 փետրվարի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ջիբրալտարի միջազգային շախմատային առաջնությունում 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Դևիդ Հոուելի հետ և 6,5 միավորով 10-րդ հորիզոնականում է: Առաջատար` չինացի շախմատիստ Հոու Յիֆանին Մովսիսյանը զիջում է մեկ միավորով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Կրեյկ Հենլիի նկատմամբ: Հաղթանակից հետո Սարգսյանը 6 միավորով հայտնվել է 35-րդ հորիզոնականում: Իսկ Վարուժան Հակոբյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,զիջել է Շահրյար Մամեդյարովին և 6 միավորով զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: Վերջին 10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցն է լինելու Պյոտր Սվիդլերը` (Ռուսաստան), Սարգսյանինը`Նանա Ձագնիձեն` (Վրաստան), իսկ Հակոբյանինը` Ալեքսիս Կաբրերան` (Իսպանիա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |