Սկսվում է քվեարկությունը, որը կոչված է որոշելու «Օսկարի» մրցանակակիրներին

Սկսվում է քվեարկությունը, որը կոչված է որոշելու «Օսկարի» մրցանակակիրներին

PanARMENIAN.Net - Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան սկսում է քվեարկություն, որը կոչված է որոշելու «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այսօր հատուկ քվեաթերթիկները փոստով ուղարկվել են 5783 կինոակադեմիկոսներին, ովքեր ունենք ձայնի իրավունք:

Հաղթողների ընտրությանը մասնակցում են կինոմատոգրաֆիստների միավորման գործող անդամներ, որոնք շարքում են Քվենտին Տարանտինոն, Սոֆիա Կոպոլան, դերասաններ Ուիլ Սմիթը, Սելմա Հայեքը, Կիրա Նայթլին, Էլթոն Ջոնը և ուրիշներ:

Լրացված քվեարթերթիկները պետք է ուղարկվեն մինչև փետրվարի 21-ը ժամը 17:00-ը: Աուդիտորներն ունենալու են 5 օր արդյունքներն ամփոփելու և հաղթողներին որոշելու համար: Նրանց անունները հայտարարվելու են Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում փետրվարի 26-ին «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ընթացքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---