Կառավարության որշում. Հայ ֆերմերները կստանան էժան դիզվառելիք![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Ինչպես հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար: Ըստ նրա, դիզվառելիքի բաշխումը կսկսվի 2012թ փետրվարի 15-ից, որպեսզի ֆերմերները կարողանան պատշաճ կերպով իրականացնել գարնանային աշխատանքներ: Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է կառավարության ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության ոլորտը: «Կառավարության այսօրվա որոշմամբ մենք մեկնարկում ենք նոր ծրագիր, որը բոլոր համայնքների համար մատչելի է դարձնում դիզվառելիքը: Դա թույլ կտա ընդլայնել ցանքատարածքները և հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի ձևավորման հիմք»,-ընդգծել է նա: Ինչպես հայտնել է վարչապետը, ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով և արդեն ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, որը վերջին եռամսյակի ընթացքում ամենաէժան գներն է ներկայացրել և հնարավորություն ունի այդ դիզվառելիքը համայնքներին հասցնելու: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |