«Խիմկին» «Տորպեդոյի» հետ ընկերական խաղում հաղթանակ է տարել![]() 2 փետրվարի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում, «Խիմկի» ակումբը «Տորպեդոյի» հետ ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Առաջին խաղակեսում «Խիմկիի» կազմում հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը: Բացի «Խիմկիի» հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստներից, վերջնական խաղին մասնակցել են նաև թիմի պոտենցիալ նորեկները, հայտնում է թիմի պաշտոնական կայքը: «Խիմկիում» դիտումների է մասնակցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: «Խիմկիի» գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովը ընդգծել է, որ «Տորպեդոյի» առավելությամբ սկսվեց, հետո խաղը հավասարվեց, իսկ երկրորդ խաղակեսում իր մարզիկները ավելի լավ ներկայացան: «Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից: Երևում էր, որ տղաները ջանք չէին խնայում: Առաջին խաղակեսի կազմը շատ ավելի ինտնեսիվ էր աշխատում»,- Դոլմատովի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |