Ռուսները կարող են վայրէջք կատարել Լուսնի վրա 2020թ.![]() 2 փետրվարի 2012 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ռուս տիեզերագնացների արշավախումբը կարող է վայրէջք կատարել Լուսնի վրա 2020թ., հինգշաբթի հայտարարել է Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը: «Այսօր գիտությունը հասել է այն մակարդակի, որ հնարավոր է օգտագործել Լուսինը: Կարծում եմ, մինչ 2020թ. մարդը կլինի Լուսնի վրա»,-ասել է Պոպովկինը «Էխո Մոսկվի» ռադոիկայանին: «Ռոսկոսմոսի» ղեկավարը հիշեցրել է, որ հայտարարված է տիեզերագնացների բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ՌԴ ցանկացած քաղաքացի, որն ունի տեխնիկական կամ բժշկական կրթություն: «Սկզբում կլինի հեռակա ընտրություն: Կարող եմ ասել, որ այդ ջոկատը կնախապատրաստվի Լուսին թռչելու համար»,-ասել է նա: Պոպովկինը նշել է , որ ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ քննարկվում է համագործակցության երկու տարբերակ՝ կամ բազա կստեղծվի Լուսնի վրա, կամ կայան կկառուցվի լուսնի ուղեծրում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |