Կառավարությունը որոշել է հոգ տանել բանակում ծառայած երիտասարդների մասին![]() 2 փետրվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտահոգված է բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: «Երբ երիտասարդը ծառայում է բանակում ու վերադառնում է, նրա առջև հարց է առաջանում, թե ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով կառավարության նիստը: Այսուհետ, բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ, որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,-հավելել է վարչապետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |