2011 թվականին արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար

2011 թվականին արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար

PanARMENIAN.Net - «2011 թվականին արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար, 327 մարդ զոհվել է, և 3354-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: 2010-ի հետ համեմատած` պատահարների թիվը աճել է 345-ով, զոհերինը` 33-ով, իսկ վիրավորներինը` 684-ով»,- Երևանում կայացած մամուլի ասուլի ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, առաջին անգամն է Հայաստանի Հանրապետությունում, որ վերջին երեք տարիների ընթացքում գրանցվել են այսքան շատ թվով պատահարներ:

Ըստ Սարգսյանի, սա պայմանավորված է բնական և արհեստական ճանապարհով:

«Բնականը տրանսպորտային մեծ քանակի ներմուծումն է Հայաստան: Մոտ 50 հազար եվրոպական արագընթաց մեքենաներ են ներկրվել Հայաստան, ինչն էլ նպաստում է պատահարների թվի մեծացմանը: Իսկ արհեստական աճը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգի հետ»,- նշել է նա:

Նույնիսկ ամենաչնչին պատահարների դեպքում, մարդիկ դիմում են համապատասխան մարմինների, ու այն հաշվառվում է:

«Ընդհանուր առմամբ 2011-ին գրանցվել է 68400 խախտում, որի մոտավորապես 20 տոկոսը կատարել են երթուղային տաքսիների և տաքսիների վարորդերը»,- ավելացրել է ոստիկանության գնդապետը :

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---