Ալեքսանդր Իսկանդարյանը բացառել է Իրանի նկատմամբ «իրաքյան սցենարի» կրկնությունը![]() 2 փետրվարի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է Արևմուտքի և Իրանի պատերազմը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ուժային խաղ է, մեկը մյուսի վրա ճնշում գործադրելու փորձ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, «2012թ Իրանը նույնը չէ, ինչ 1991թ Իրաքը», քանի որ այս երկրները տարբեր բանակներ, բնակիչներ և իշխող ռեժիմի հանդեպ տարբեր վերաբերմունք ունեն: Ինչ վերաբերում է Իրանի ատոմային օբյեկտների ռմբակոծմանը, ապա, Իսկանդարյանի խոսքով, դա տեխնիկապես դժվար կլինի իրականացնել` հաշվի առնելով երկրի լեռնային ռելիեֆը, դա կհանգեցնի միայն Իրանի արմատականացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |