ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հրաժարվել է զննել Իրանի միջուկային օբյեկտները![]() 2 փետրվարի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ փորձագետները, որոնք այս շաբաթ այցելել էին Թեհրան, միջուկային օբյեկտների տեսչություն չեն իրականացրել: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Մամլո ասուլիսում նա նշել է, որ իրանական կողմն առաջարկել է զննել միջուկային օբյեկտները, սակայն ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հրաժարվել է, հաղորդում է IRNA գործակալությունը: Սալեհին նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է վերսկսել միջուկային բանակցությունները՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին առաջիկայում նամակ կհղի ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ պատվիրակությունը Իրան կայցելի փետրվարի 21-22-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |