Ալեքսանդր Իսկանդարյան. Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ![]() 2 փետրվարի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի հնարավոր միությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ շատ հնարավոր է, քանի որ շահավետ է երկու կողմերի համար էլ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, դա Օսկանյանի համար լավ հնարավորություն է քաղաքականություն վերադառնալու համար: «Նա իրեն թոշակառու չի զգում և չի պատրաստվում պառկել բազմոցին կամ նարդի խաղալ»,-հումորով նկատել է Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Իսկանդարյանի, Օսկանյանի հետ միությունը դրական կազդի կուսակցության համբավի վրա և կօգնի լուծելու «կրտսեր եղբոր» իմիջի հետ կապված խնդիրները: Ավելի վաղ Օսկանյանը չէր բացառել ԲՀԿ հետ համագործակցությունը: «ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերն անհիմն չեն: Սակայն դեռ վերջնականապես չեմ որոշել` որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |