Եգիպտացի քաղաքական գործիչները պահանջում են անվստահություն հայտնել կառավարությանը![]() 2 փետրվարի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի տարբեր քաղաքական ուժերի, երիտասարդական, հասարակական շարժումների ներկայացուցիչները, ինչպես նաև նախագահության հավանական թեկնածուները պահանջել են Ժողովրդական ժողովից անվստահություն հայտնել Քամալի ալ Գանզուրիի կառավարութանը Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, որը 70 մարդու կյանք է խլել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Առավոտյան Կահիրեի «Ալ Ահլի» ՖԱ երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել հեռուստակենտրոնի մոտ: Նրանք պահանջել են կառավարության անհապաղ հրաժարականը: Պորտ Սաիդում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ «Ալ Ահլիի» ֆանատները վիրավորանքներով պաստառներ են պարզել տեղական «Ալ Մասրի» ակումբի հասցեին: Ֆուտբոլային խաղի ավարտին, երբ տան տերերը հաղթում էին 3:1 հաշվով, «Ալ Մասրիի» երկրպագուները դուրս են եկել դաշտ ու հարձակվել Կահիրեի թիմի խաղացողների վրա: Արդյունքում 70 ավելի մարդ է զոհվել: Ոստիկանությունը չի կարողացել կասեցնել ֆանատիկոսների գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |