Apple -ը կներկայացնի iPad 3-ը մարտին![]() 2 փետրվարի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մարտ ամսի սկզբում անցկացնելու է մամլո ասուլիս: Լրատվամիջոցների կանխատեսումներով հենց այդ ժամանակ էլ ընկերությունը կցուցադրի իր պլանշետային համակարգիչների երկար սպասված երրորդ սերունդը՝ iPad 3-ը, գրում է AppleInsider-ը: Դեռևս երկու շաբաթ լուրեր էին տարածվել, որ Apple-ն իր սպասված ասուլիսով հանդես կգա փետրվարին և ոչ մարտին: Ըստ շրջանառվող լուրերի պլանշետի ներկայացման նույն ամսին էլ դրանք դուրս կգան շուկա վաճառքի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, iPad 3-ն ունենալու է 2048x1536 չափերով էկրան, չորս անգամ ավելի մեծ, քան iPad-ի նախորդ սերունդները: Լուրերն ասում են, որ նոր պլանշետը հնարավոր է աշխատի քառակի պրոցեսորով: Ենթադրվում է, որ նման պրոցեսորների մուտքը բջջային տեխնոլոգիաների շուկա 2012-ի միտումներից է դառնալու: iPad-ները պլանշետների շուկայում շարունակում են մնալ առաջատարի դիրքերում՝ գրավելով պլանշետների համաշխարհային շուկայի 60%: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |