Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում Քոչարյանի վերադառնալուն ԱԺ ընտրությունների ժամանակ![]() 2 փետրվարի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական չի համարում խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Քաղաքական տեսանկյունից այնքան էլ ռացիոնալ չէ, որ Քոչարյանը վերադառնա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` դառնալով 131-ից մեկը»,-հայտարարել է փորձագետը: Ընդ որում, Իսկանդարյանը հեգնանքով նկատել է, որ ինչպես ցույց է տալիս հայկական քաղաքականության պրակտիկան, «վերադառնում են բոլորը»` նկատի ունենալով Կարեն Դեմիրճյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս առնչությամբ նա նկատել է, որ Քոչարյանը ճիշտ դիրքորոշում ունի`«նա լռում է և եթե խոսում է, ապա հազվադեպ, քիչ և անորոշ»: «Կովկաս» ինստիտուտի տնօրենը նաև նկատել է, որ այս փուլում Քոչարյանի վերադարձի մասին բոլոր լուրերը ոչ այլ ինչ են, քան որոշ հայ լրագրողների երևակայության արդյունք: Այս առնչությամբ նա հումորով հիշեցրել է «Շան սիրտը» վեպի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու խոսքը` «թերթեր չկարդալ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |