Ֆուտբոլի երկրպագուները խոստացել են վրեժխնդիր լինել Եգիպտոսի իշխանություններից

Ֆուտբոլի երկրպագուները խոստացել են վրեժխնդիր լինել Եգիպտոսի իշխանություններից

PanARMENIAN.Net - Եգիպտոսում «ուլտրաս» ֆուտբոլի երկրպագուները սպառնալիքներ են տեղացել երկրի Գերագույն ռազմական խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավիի հասցեին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ուժայիններին մեղադրում են միտումնավոր բախմանը չմիջամտելու մեջ, որի արդյունքում 74 մարդ է զոհվել:

«Այսօր մարշալն ու ռեժիմի կողմնակիցները հասկացրեցին, որ մեզ մնում է միայն կամ պայքարել հանուն ազատության, կամ մեզ կպատժեն բռնապետության դեմ ելնելու համար»,-նման հայտարարություն են արել Ultras Tahrir Square (UTS) ֆուտբոլային շարժման մասնակիցները Facebook-ում:

Պորտ Սաիդում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ «Ալ Ահլիի» ֆանատները վիրավորանքներով պաստառներ են պարզել տեղական «Ալ Մասրի» ակումբի հասցեին: Ֆուտբոլային խաղի ավարտին, երբ տան տերերը հաղթում էին 3:1 հաշվով, «Ալ Մասրիի» երկրպագուները դուրս են եկել դաշտ ու հարձակվել Կահիրեի թիմի խաղացողների վրա: Արդյունքում 70 ավելի մարդ է զոհվել: Ոստիկանությունը չի կարողացել կասեցնել ֆանատիկոսների գործողությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---