Ահմադինեժադ. Ժամանակակից աշխարհի խնդիրը էգոիստների տիրապետությունն է

Ահմադինեժադ. Ժամանակակից աշխարհի խնդիրը էգոիստների տիրապետությունն է

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ աշխարհը նոր արդար ու մարդասիրական աշխարհակարգի կարիք ունի՝ ասելով, որ հումանիզմը որպես դպրոց և լիբերալիզմը մարqսիզմի օրինակով կանցնեն պատմության գիրկը: Ելույթ ունենալով Աստվածային կրոնների հետևորդ ընտրյալ կանանց միջազգային համաժողոի մասնակիցների առջև՝ Ահմադինեժադն ասել է, որ «նոր աշխարհակարգը կարող է հաստատել միայն երկնային մարդու տիրապետությունն ու կառավարումը, որը կհանդիսանա աստվածային մարգարեների ժառանգորդը, որոնք խոստացել են, որ այդ փրկիչը կգա»:

«Արդի աշխարհի խնդիրը ոչ թե մաշկի գույնն է, ռասան կամ աշխարհագրական տարածքը, այլ չարքերի ու էգոիստների տիրապետությունն է, որոնք պատրաստ են զոհաբերել մարդկությունն ի շահ իրենց»,-ասել է Իրանի նախագահը, հայտնում է irib.ir-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---